
Արդեն հայտնել էինք, որ Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում:
ArmLur.am– ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց: Նրանք նաև պահանջում են, որպեսզի այն դասախոսները, ովքեր կողմ են եղել տարկետման իրավունքի վերացմանը գան և բացատրություն տան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: