Արդեն հայտնել էինք, որ Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում:
ArmLur.am– ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց: Սակայն Քիմիայի ֆակուլտետի դիմաց ուսանողներին թույլ չեն տվել ներս մտնել: Անվտանգության աշխատաողները նշում են, որ իրենց աշխատանքն են կատարում:
Ինչպես հայտնում է ArmLur.am– ի թղթակիցը, ֆակուլտետի ներսից ուսանողները ցանկանում են միանալ, սակայն չեն կարողանում դուրս գալ:
Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում: