Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աճառյան եւ Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 29-ամյա Ռուբեն Գ.) եւ «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 համարանիշերի (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել թոնրատանը եւ բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Մեքենան վերածվել է մոխրակույտի:
Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «Մերսեդեսի» վարորդին դեպքի վայրից տարել են։ Ոստիկանությունն ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում են խորհրդավոր վարորդի ինքնությունը։
Լուսանկարները` shamshyan.com-ի: