Արդեն հայտնել էինք, որ Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում:
ArmLur.am– ը տեղեկացրել էր նաև, որ ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց: Սակայն Քիմիայի ֆակուլտետի դիմաց ուսանողներին թույլ չեն տվել ներս մտնել:
Ինչպես հայտնում է ArmLur.am– ի թղթակիցը Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հանդիպել է ուսանողների հետ, ով ասել է, որ կողմ է տարկետման իրավունքի վերացմանը: Նանշել է, որ այդպիսով սոցիալական արդարություն է հաստատվում, նաև օրինակ էբերել, որ ունեցել է այնպիսի ուսանողներ, ովքեր ծառայությունից հետո եկել են և շարունակել սովորել` դառնալով գիտնական:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: