
Արդեն հայտնել էինք, որ Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում:
ArmLur.am– ը տեղեկացրել էր նաև, որ ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց: Սակայն Քիմիայի ֆակուլտետի դիմաց ուսանողներին թույլ չեն տվել ներս մտնել:
Այս պահին արդեն ուսանողները շարժվում են դեպի ԵՊՀ Սև շենք մասնաշենք, որից հետո պատրաստվում են գնալ տարբեր համալսարաններ: