«Սիրո հորմոնը»` ալկոհոլիզմի դեմ պայքարի միջոց. գիտնականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրո հորմոնն» օգնում է նվազեցնել ալկոհոլի նկատմամբ հակումը: Ինչպես հաղորդում է «Аргументы и факты»-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս համոզված են, որ «սիրո հորմոնը», որի գիտական անվանումը օքսիտոցին է, կարող է օգնել ալկոհոլից կախվածության դեմ պայքարում:

«Аргументы и факты»-ի հաղորդմամբ՝ գիտնականները փորձարկում են անցկացրել, որի ընթացքում 11 կամավորների, ովքեր ալկոհոլիզմից կախվածություն են ունեցել, պարբերաբար օքսիտոցին են տվել:

Հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ կամավորները, ովքեր օքսիտոցին են ստացել, ավելի քիչ են ալկոհոլ ընդունելու ցանկություն ունեցել:




Լրահոս