Արտառոց երևույթ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ: Այսօր հանձնաժողովում քննարկվում էր Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագիրը:

Գագիկ Մինասյանը քննարկման ընթացքում դիմելով ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանին` նշեց, որ նրանք չեն կարող վերահսկողական ֆունկցիա կատարել 2018-ի ապրիլից հետո, քանի որ նոր Սահմանադրությամբ ՎՊ-ի իրավահաջորդը դառնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ այդ մարմնի վրա նման գործառույթ դրված չէ:

Սակայն Արա Նռանյանը նշեց, որ պետք է առաջնորդվել գործող օրենքով, որը ՎՊ-ի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ. երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները: Երկար ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում ծավալվեց, ի վերջո, Նռանյանը համաձայնեց այդ տեսքով ծրագիրը դնել քվեարկության: Ուշագրավն այն էր, որ հանձնաժողովի 6 անդամներ դեմ քվեարկեցին, կողմ էր միայն Արմենուհի Կյուրեղյանը:

Ստացվում է՝ ՎՊ ծրագիրը չի հաստատվում եւ բացասական եզրակացություն ստացած` ներառվեց նիստերի օրակարգ: Սա բացառիկ երևույթ է:




Լրահոս