
ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Լարիսա Մ.-ն աղջիկների է հավաքագրել և նրանց մարմնավաճառությամբ զբաղվելու տեղ հատկացրել:
Այսպես, ըստ մեղադրական եզրակցության` Լարիսային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008թ. սկսած 9 տարի շարունակ աշխատել է Շիրակի մարզի գյուղերից մեկի հյուրանոցում` որպես ադմինիստրատոր:
Լարիսան, նախաքննությամբ պարզվել է, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի մարմնավաճառների հետ, նրանց աշխատանք առաջարկել` պայմանով, որ ինքը ևս դրանից եկամուտ կունենա: Նա, մասնավորապես, առաջարկել է սեռական ծառայություններ մատուցել հյուրանոց այցելած տղամարդկանց:
Արդյունքում Լարիսան պարբերաբար զանգահարել է վերջիններիս ու հրավիրել հյուրանոց, որտեղ մարմնավաճառները 5 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ` որպես միջնորդավճար Լարիսային վճարելով 1000-2000-ական դրամ:
Լարիսայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: