Լուսանկարն արվել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում
Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի եւ Infiniti մակնիշի ավտոմեքենաները: Opel-ը գլխիվայր շրջվել է: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է վթարից հետո առաջացած իրավիճակը: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
ՀԱՐՑ. Եթե ուսանողը սովորում է 1-ին կուրսում, ապա նա կարո՞ղ է հենց 1-ին կիսամյակում օգտվել ուսման վարձի զեղչից:
Վարդուհի Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականից սկսած՝ ամեն տարի դպրոցների շրջանավարտների թիվը նվազում է: Այս միտումը շարունակվելու դեպքում խնդիրներ կլինեն հատկապես 2017-2018-ին:
ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն մահացել է, արդյո՞ք հնարավոր է ստանալ նրա հասանելիք կենսաթոշակը: Եթե այո, ապա ի՞նչ կարգով, ո՞վ կարող է ստանալ: Գումարը ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Ալիսա Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ ՀայաստանիՀանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:
Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: