ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Եռաբլուր պանթեոնի բակում

Նախկին խորհրդարանական, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը եւ ԱԺ հնաբնակ Հերմինե Նաղդալյանը ջերմ ողջագուրվում են: Նախկինում նրանք կուսակիցներ էին: Սակայն 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Մյասնիկ Մալխասյանը դուրս եկավ Վազգեն Սարգսյանի վերակենդանացրած ՀՀԿ-ից եւ կանգնեց առաջին նախագահի կողքին, իսկ Հերմինե Նաղդալյանը շարունակեց մնալ ՀՀԿ-ական՝ այժմ արդեն շարքային պատգամավորի կարգավիճակով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ առանձին ավտոտնակներն ի՞նչ կարգով են գնահատվում:

Սահակ Հարությունյան (50 տարեկան, փայտագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Ընդ որում, մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների՝ տուֆից շինության 1 մ3-ը 85000 դրամ արժեքով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության 1 մ3 ծավալի արժեքը սահմանվում է` տուֆից շինությունների համար` 40.000 դրամ. բազալտից` 45.000 դրամ. փայտյա` 25.000 դրամ, բետոնից` 30.000 դրամ, աղյուսից` 43.000 դրամ, բուտաքարից` 20.000 դրամ:

 

 

 

ՀԱՐՑ. Մայրիկիս կենսաթոշակային տարիքը լրացել է, սակայն նա դեռ շարունակում է աշխատել: Նշեմ, որ չի ստանում իր կուտակային կենսաթոշակը: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ:

Նելլի Մարուքյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մարուքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը:
63 տարեկանը լրանալուց հետո մասնակիցը, նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար, պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով: Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քանի որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, ապա մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ: Այստեղ գործելու են ժառանգության եւ կտակի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնները:




Լրահոս