«Վերևներում» արդեն «ճշտվել» է՝ 2018-ից հետո որ պաշտոնյան որտեղ է նստելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է` «վերեւներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո: Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ:

Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։ Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը եւ կառավարության որոշակի հարկաբաժինները: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը:

Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գեւորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»։

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս