Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց աշ­խատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումա­րը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավար­ձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնա­ցած գումարը վճարվում է ծնողի կողմից».- ասաց Արտեմ Ասատրյանը: Դայակի և ծնողի միջև պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը: «ՀԺ»-ի հարցին, իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, սահմա­նափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վարձու աշխատանք ձևակերպի, որևէ սահմանափակում չի լինի»:

Նշենք նաև, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում




Լրահոս