
Այսօր շարունակվում է ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ակցիան կրկին ընթանում է համալսարանի շենքի դիմաց: Ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց ուսանողներին, որպեսզի կոնֆլիկտների չգնալ:
«Խնդրում եմ մի՛ տաքացեք, կոնֆլիկտների մի՛ գնացեք, սա այն տեղը չի, որտեղ մենք կոնֆլիկտի գնանք:
Անվտանգության աշխատողները այնպես չի, որ մեր վատն են ուզում, իրենց հետ խնդիր չունենք»,-կոչ արեց նա:
Ուսանողները այնուհետև երթով շարժվեցին և բացականչում էին «Տարկետում լինելու է», «Միացում»: