ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո այն կքննարկվի նոյեմբերի 14-ից մեկնարկող լիագումար նիստում: «Ծառուկյան» խմբակցությունը դեռւս չի որոշել՝ ինչպես է քվեարկելու 2018 թվականի պետական բյուջեի նախագծին:
Այս խմբակցության անդամները հանձնաժողովներում քննարկման ժամանակ ամենաակտիվն էին, անխնա քննադատում էին, հարցեր հնչեցնում: Սակայն այս պահին նրանք դեռեւս վերջնական որոշում չունեն՝ դեմ, թե ձեռնպահ քվեարկել նախագծին:
ArmLur.am-ի տեղեկություններով, այս առումով խմբակցությունում դեռեւս տարակարծություն է առկա, սակայն քվեարկությունն ազատ թողնելու տարբերակը չի դիտարկվում. ամեն դեպքում մինչ քննարկումները խմբակցությունում պետք է վերջնական որոշում կայացնեն: