Առաջին անգամ այդ համայնքներում 90 և ավելի տոկոս իրենց թեկնածուի օգտին քվեարկել են. Վայոց ձորի մարզպետը՝ բողոքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո երկու օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում: Նախօրեին Շատինի համայնքի բնակիչներն էին փակել Վարդենիս-Եղեգնաձոր ճանապարհը, երեկ էլ Արենիի բնակիչներն էին դուրս եկել փողոց:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե այսօր իրավիճակը հանգիստ է, իրենք պատրաստ են լսելու բարձրացված խնդիրները և սահմանված կարգով հարցին լուծում տալ:

«Առաջին անգամ այդ համայնքներում 90 և ավելի տոկոս իրենց թեկնածուի օգտին քվեարկել են: Քանի որ իրենց համայնքի ղեկավարին ամբողջությամբ ձայն են տվել, իրենց թվում է, որ հենց այդ մարդը պետք է լինի, չնայած, որ խոշորացված համայնքում այդ անձը չի ընտրվել: Մենք սակայն գիտենք, թե օրենքով ինչպես է և ամբողջ հարցն այն է, որ իրենք էլ գիտեն», – նշեց նա:

Սարգսյանը նշեց, թե վարչատարածքային բաժանմանը դեմ լինելու մասին բնակիչները կարող էին ավելի շուտ բարձրաձայնել: «Եթե այդ համայնքը խնդիր ուներ վարչատարածքային բաժանման, մինչև ընտրությունը վեց ամսից ավել քննարկումներ են եղել: Այսինքն` այդ ժամանակ պետք է առարկություններ ներկայացվեին»,- հավելեց նա:




Լրահոս