
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի նշանակման հարցը:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար»։
Հավելենք, որ նա այժմ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է: