Դասադուլ անող ուսանողները հրաժարվեցին տասը հոգով հանդիպել նախարարին. պահանջում են` Լևոն Մկրտչյանը գնա համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մի շարք ուսանողներ երկու օր է` դասադուլ են անցկացնում` բողոքելով տարկետման իրավունքների սահմանափակման մասին նոր որոշման դեմ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դասադուլ անող ուսանողները ԿԳ նախարարության շենքում են: Նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է հանդիպել տասը ուսանողի հետ և քննարկել հարցը, սակայն ուսանողները հրաժարվել են` պահանջելով, որ նախարարը գնա համալսարան և հանդիպում-քննարկում ունենա բոլոր ուսանողների հետ:

Քիչ անց հայտնի կդառնա նախարարի պատասխանը:

***

Քիչ առաջ ուսանողները համաձայնեցին տասը հոգով հանդիպել նախարարին:




Լրահոս