Նոյեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Թոթովենց 11 հասցեում 2 անձ հատում են ծառեր:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները, տեղի իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ այցելել են դեպքի վայր, ինչից հետո ծառահատները դիմել են փախուստի` տեղում թողնելով բենզասղոցը:
Ծառերը հատելու որևէ թույլտվություն չի եղել:
Երևանի բաժնի աշխատակիցների չափագրումների համաձայն` հատվել է թվով 5 ծառ, որոնցից 3-ը 16սմ տրամագծով, 1-ը 26սմ, ևս մեկը-ը` 24սմ տրամագծով: Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է:
Իրավապահներն աշխատանք են տանում օրինախախտներին հայտնաբերելու ուղղությամբ:
Լոռու մարզում մարզի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Նոյեմբերի 5-ին հայտնաբերված և կանխարգելված ծառահատման դեպքի մասով հայտնում եմ, որ հատվել էին թվով 19 ծառ, հաշվարկվել է բնությանը հասցված վնասի չափը` 322.500 ՀՀ դրամ:
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի Լոռու մարզի աշխատակիցների դեպքի վայր ժամանելուն պես անտառահատները դիմել էին փախուստի` տեղում թողնելով բեռնափոխադրման միջոցը: