Հարությունը խոստովանել է, որ գողը ինքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, 1976 թ. ծնված Մայա Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.15-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ և կրիչներ՝ պատճառելով 39.000 դրամի վնաս:

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




Լրահոս