ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն, 1 հատ ընկույզ փորձելու համար պետք է 100 դրամ վճարել: Հավանաբար այնքան են ընկույզ փորձել, որ վաճառողի մոտ նման մտահղացում է առաջացել. կա՛մ ընկույզ գնել, կա՛մ փորձելու դեպքում 100 դրամ վճարել:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում բնապահպանական եւ բնօգտագործման վճարը: 

Արսեն Թեւոսյան (38 տարեկան) 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճար է: Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաեւ տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց նույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճարն է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վճարումներն ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.2 տոկոսի չափով:

 

 

 

ՀԱՐՑ. Քույրս ապրում է Հայաստանում, սակայն չունի ՀՀ քաղաքացիություն: Ցանկանում է տեղեկանալ՝ նա իրավունք ունի՞ ՀՀ-ում աշխատանքի անցնելու, եթե չունի քաղաքացիություն: Նման դեպքերում ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը: Եվ խնդրում եմ ասեք՝ կա՞ գործունեության ոլորտների սահմանափակում ՀՀ օտարերկրացիների համար:

Հասմիկ Գալստյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու ՀՀ աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի  թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:Հայտնում ենք նաեւ, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ավելացնենք, որ օտարեկրացիներին աշխատանքի թույլտվություն տրվում է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:




Լրահոս