Կրեմլն արձագանքել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Կիևի մտադրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում գտնում են, որ Մոսկվայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը Ուկրաինայի անձնական գործն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիկտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Եթե Կիևը գնա այդ քայլին, ապա տուժելու են և ուկրաինացիների, և ռուսների շահերը»,-հավելել է նա։

Պեսկովի խոսքով՝ վերջին տարիներին Ուկրաինայում քիչ որոշումներ չեն ընդունվել, որոնք ամենաբացասական հետևանքներն են թողել հակամարտության կարգավորման հարցում և այժմ նման որոշում կայացնելու դեպքում իրավիճակն ավելի է բարդանալու։ Հարցին, թե այդ դեպքում որ երկիրը կարող է միջնորդ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերությունների վերակարգավորման հարցում, Պեսկովը պատասխանել է. «Նման ենթադրյալ հիմնավորումները տեղին չեն»։




Լրահոս