Հաշմանդամները կրկին չեն ստացել իրենց հասանելիք պարագաները. նոր որոշումից երկու ամիս անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա:  Ու հիմա՝ այդ որոշման ընդունումից ուղիղ երկու ամիս անց, շահառուները ո՛չ հավաստագիր ունեն եւ ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանն էլ պարզաբանել է, թե այժմ նախարարությունը պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ. «Անելիքը կազմակերպություններինն է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն»,- ասել է նա:

Իսկ մինչ այդ տուժում են այդ պարագաների կարիքն ունեցող ՀՀ քաղաքացիները»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս