Ուսանողները շարունակում են դասադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած եղանակային վատ պայմաններին այսօր ևս՝ արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է դասադուլը շարունակելու մասին՝արձանագրելով, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Հիշեցնենք, որ ուսանողները երեկ ԵՊՀ-ից բողոքի ակցիայով շարժվել էին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ հանդիպել էին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։




Լրահոս