
Ինչպես հայտնի է՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցները հրապարակել են «Հանուն Հայաստան պետության ճակատի» հռչակագիրը: Տեքստի հրապարակումից հետո անդամները զբաղված են ճանապարհային քարտեզի մշակմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց. «Զբաղված ենք կազմակերպչական բազմաթիվ, բազմաշետ աշխատանքներով: Զբաղված ենք ճանապարհային քարտեզի մշակմամբ»:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հետագա քայլերը բազմաբեւեռ են լինելու, սակայն ժողովրդին փողոց հանելը, նրա խոսքով, չպետք է ինքնանպատակ լինի: «Այսօր գնում է քայլերի մշակման փուլը: Դա ժամանակի հարց է, պետք է պահը ճիշտ ընտրվի: Քաղաքականության մեջ պահի ընտրությունը ճիշտ կարեւոր է»: