ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետությունում հոկտեմբերին գնաճը կազմել է 0.8 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 1.3 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի գնաճով:
Նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 0.9 տոկոսով: Իսկ ահա հագուստն ու կոշիկը թանկացել է 8.4 տոկոսով: Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 4.2 եւ 2 տոկոսով: