Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սևան համատիրության կառավարիչը. չարաշահումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտվել համատիրությունների ղեկավարների կողմից չարաշահումների դրսեւորումները: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սեւան համատիրության կառավարիչ Սանասար Մհերյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սանասար Մհերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականից լինելով «Սեւան» համատիրության կառավարիչ, նույն համատիրության տեխնիկ Սիրանուշ Ավետիսյանի եւ հաշվապահ Հայատան Նազարյանի հետ 2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում, կազմել է «հավաքագրված գումարների վերաբերյալ» կեղծ ամփոփագրեր եւ այդ ճանապարհով հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիոն 220 հազար 822 դրամ գումար:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սանասար Մհերյանից պարզել, թե արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանք, վերջինս ասաց. «Մարդու մեղքը ապացուցում է դատարանը, մարդը անմեղ է այնքան ժամանակ, մինչեւ վճիռ չլինի, հիմա մեղադրում են, չեն մեղադրում, ամեն ինչ կորոշի դատարանը»: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքված գումարները յուրացվում են. կես միլիոն դրամը հափշտակելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Վանաձոր քաղաքի Ուսանողական համատիրության տեսուչ Ալինա Ամիրխանյանը:




Լրահոս