
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին առաջարկեց, որպեսզի համայնքները մինչև տարեվերջ թարմացնեն իրենց զարգացման հինգ ամյա ծրագրերը: Վարչապետի խոսքով` համայնքների խոշորացումից ու ՏԻՄ ընտրություններից հետո ծրագրերը վերանայելն ամեն դեպքում ճիշտ է.
«Թարմ աչքով նայենք, գուցե վերանայենք»,- նշեց նա: