Արարատի մարզում, նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի սենյակներից մեկում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, տեւական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան եւ պարտադրել է, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ 32-ամյա Դավիթ Մ.-ին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ.-ին։
Ա. Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջը ծեծելու եւ ստիպողաբար ինքնասպանություն գործելու պարտադրելու փաստին ականատես է եղել զոքանչը՝ 58-ամյա Արաքսյա Հ.-ն:
Մանրամասները` այստեղ: