Beeline-ն ամփոփում է բջջային ցանցերի լայնածավալ արդիականացման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ իր ծավալով և ներդրումների չափով։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նորացրել է երկրի բոլոր բազային կայանների սարքավորումները, բազմապատկել է բջջային ցանցերի թողունակությունն ու ծածկույթը։ Մասնավորապես, 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքներում, իսկ Երևանում ցանցի ծածկույթն ավելացել է 30 %-ով։ 4G ցանցում 60 Մբ/վրկ-ով բարձրացել է տվյալների փոխանցման արագությունը։ Beeline-ի երրորդ սերնդի ցանցը նույնպես ընդլայնվել է և այժմ դրա ծածկույթը հասանելի է Հայաստանի բնակչության 82%-ին։

«Մեծ սիրով հայտարարում եմ Հայաստանի ողջ տարածքում Beeline-ի բջջային ցանցի արդիականացման ծրագրի հաջող ավարտի մասին։ Մեր առջև դրված էր հավակնոտ նպատակ, որը վերաբերում էր ամբողջ մի երկրի և հարյուր հազարավոր մեր բաժանորդների։ Նրանցից յուրաքանչյուրի համար մեր ծառայություններն այժմ դարձել են ավելի ժամանակակից, արագ ու որակյալ, և մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Beeline-ի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են արդիականացման ծրագրին։ Ձեր պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց ամբողջովին փոխարինել սարքավորումները ողջ երկրի տարածքով և անել դա այնպես, որ կապը ընթացքում չընդհատվի ու բաժանորդները ցանկացած պահի կարողանան օգտվել մեր ծառայություններից», – ասաց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Նշենք, որ արդիականացումից հետո Beeline-ի 2G ցանցի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության 98,6%-ը, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։




Լրահոս