![](https://armlur.am/wp-content/uploads/2017/11/23469278_10213067488915162_582099422_o.png)
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ։
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ Կարեն Կարապետյանն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։
«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները», – ասաց Վարդևանյանը: