
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանը («ՍԱՍ-ի Արտակ») և Արկադի Համբարձումյանը («Դերժավայի Արկադիկ») կպատժվեն` հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայելու համար, նրանց աշխատավարձերից կպահվեն: Այս մասին այսօր, հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին համապատասխան գրությունը կուղարկվի ԱԺ նախագահին: