ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչական ակտերը բողոքարկվում են մեծ մասամբ ոչ թե վարչական, այլ դատական կարգով. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց վարչական կարգով բողոքարկման որակի բարձրացման մասին: Նրա խոսքով` վարչական ակտերի` վարչական կարգով բողոքարկումը, ի տարբերություն դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում: Նա նշեց, թե վարչական ակտերը բողոքարկվում են մեծ մասամբ ոչ թե վարչական, այլ դատական կարգով:

«Միաժամանակ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին։ Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց Կարապետյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս