Ուսանողները դժգոհ են Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից. նրանք կշարունակեն դասադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և վարչապետի հանդիպումը:

Ուսանողները կառավարության շենքից դուրս գալուց հետո նշեցին, որ  նախապես քննարկել են հանդիպման ձևաչափը, ինչը սակայն խախտվել է, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Բարձրացանք վերև, Կարեն Կարապետյանը դուրս է գալիս և նրա հետ դուրս է գալիս Վիգեն Սարգսյանը, Լևոն Մկրտչյանը»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն ասել է, որ մտադիր չի եղել խախտել ձևաչափը։

«Մենք չենք ասում՝ մտադրված էր, թե ոչ, մենք արձանագրում ենք փաստը»,-հավելեց նա:

Ուսանողների խոսքով նրանք շարունակելու են դասդուլը:

Հիշեցնենք, որ կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ, ինչի պատճառով նրանք դասադուլ են սկսել:





Լրահոս