
Կառավարությունն Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել 2017 թվականի ապրիլին Մոսկվայում ստորագրած «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը:
Այս պայմանագրի վավերացումից հետո ԵՏՄ-ում իրավական բազան փոխվում է, եւ մինչ այս եղած բոլոր կարգավորումներն այս օրենքից հետո ուժը կորցրած են ճանաչվելու: Նախատեսված է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից:
Սակայն 897 էջից բաղկացած այս նախագիծը դեռ չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ, եւ հայտնի չէ նաեւ՝ ո՞ր հանձնաժողովում է այն քննարկվելու: