Վաղը ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը:
Արցախի ԱԺ պատվիրակությունն արդեն Երեւանում է եւ վաղը կայանալիք նիստից առաջ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բարեկամական խմբի անդամներն այժմ պաշտոնական ընթրիքի են մասնակցում:
ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հյուրասիրել իրենց արցախցի գործընկերներին: