Սերժ Սարգսյանը հրահանգել է բոլոր ձևերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ՀՀԿ վերնախավի կողմից հատուկ մարտավարությամբ ծրագրվող սարդոստայն է հյուսվում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է ներքին կառույցներին բոլոր ձեւերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին եւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա առ ոչինչ է։

Այսինքն պետք է այնքան թուլացնել վարչապետի դիրքերը, որ նա ամեն հարցում կախված լինի Սերժ Սարգսյանից։ Մարտավարական ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2018 թվականի գարունն է։ Այդ է պատճառը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում իշխանությունից սնվող լրատվամիջոցների տեսադաշտում»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս