ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կարվեն. ընտրությունը՝ համամասնական սկզբունքով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթ ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, եւ մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի օրինակով:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, մի քանի համայնքներում բողոքի ակցիաներին, երբ դժգոհում էին ընդդեմ վարչատարածքային բաժանման, Տերտերյանը նշել է. «Ես կարծում եմ, որ այդ համայնքներում մոտիվացիան ավելի շատ այլ էր: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ հատկապես իրենց գյուղից առաջադրված թեկնածուն պետք է անցնի, բայց չի անցել, անցել է հարեւան գյուղից առաջադրված թեկնածուն: Հիմնական խնդիրն ու խոսակցությունը, կարծում եմ, որ դա էր, այլ ոչ թե խոշորացումը»:




Լրահոս