Լուսանկարը` համացանցից
Իհարկե, լավ է, որ հաճախ են նման ակցիաներ գործում, եւ շուկայում հայտնվում են էժան ապրանքներ: Սակայն լավ կլիներ նման գրություններ փակցնելուց առաջ մի փոքր գրագետ դրսեւորում ցուցաբերել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները սովորաբար ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում:
Իշխան Մելքոնյան (58 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդությունների նկատմամբ՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ տարեկան մեկ անգամ:
ՀՀ գյուղատնտեսությաննախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017թ. նախատեսված է իրականացնել խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ եւ մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ:
ՀԱՐՑ. Եթե անձն ունի բնակելի տարածք (բնակելի տուն, բնակարան), նա իրավունք ունի՞ շարունակելու տվյալ տարածքի անհատույց օգտագործման իրավունքը այն դեպքում, երբ դա հանդիսանում է գրավի առարկա, որի վրա բռնագանձում է տարածվել: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում կոշտ գրավը, ո՞րն է այն:
Նարինե Մխոյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):
Միաժամանակ հայտնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընդհանուր, համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է գրավի առարկա լինել միայն բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Սակայն ընդհանուր բաժնային սեփականության դեպքում սեփականատիրոջ կողմից իր բաժինը գրավ դնելը չի պահանջում մյուս սեփականատերերի համաձայնությունը: