«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել եւ ոչնչով չեն աջակցում բանակին եւ ՊՆ ղեկավարությանը։
Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային։ Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում»։
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում