Սերժ Սարգսյանը չի բառացել՝ «Ծառուկյան դաշինքը» կընդգրկվի կոալիցիայում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ականների՝ կուսակցության Գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմը ընդլայնվի, և դրանում ներկայացված լինի նաև «Ծառուկյան դաշինքը»:

Նախագահը կրկնել է իր այն հայտնի դրույթը, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, և իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս