Ուսանողները ԵՊՀ-ի դիմաց շարունակում են բողոքի ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց այսօր կրկին շարունակվում է: Նրանք արդեն 4-րդ օրն է, որ դասադուլ են անում:

Ուսանողներն այս պահին երթով անցնում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով: Հիշեցնենք, որ դասադուլավորները երեկ հանդիպում են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Սակայն կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:




Լրահոս