Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել. Համբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներին՝ դրանք որակելով սկանդալ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին եւ վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին:

Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք… Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները եւ ապօրինությունները… Պարկեշտ եւ ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»:

Սակայն ԲՈՒՀ-ում եւ հենց նույն նախարարն էլ գիտեն,որ այդ եւ շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է:

Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ եւ ի տարբերություն պարոն Մինասյանի եւ նրա շրջապատի,ովքեր բացարձակ պատկերացում չունեն,թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է եւ արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը:

Գագիկ Համբարյան

Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» եւ աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ,ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միեւնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին:

Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում…Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից:

Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաեւ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել: Սակայն,ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը: Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ եւ հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը… Պարոն Մինասյանի բեսպրեդելը եւ անօրինականությունները, ինչպես նաեւ ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը եւ կաթվածահար անում ուսումնական պրոցեսը: 500 միլիոն դրմա փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է:




Լրահոս