Այսօր ՀՀ Աժ-ում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: Նիստը նախագահում էին երկու պետությունների խորհրդարանների ղեկավարներ Արա Բաբլոյանն ու Աշոտ Ղուլյանը, ովքեր քիչ անց ճեպազրույցով հանդես կգան:
Նիստի առաջին մասի ավարտից հետո Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանային լարվածությունն արցախցիների համար նորություն չէ:
«Ընդունելի չէ, որ քաղաքական լուծումը կատարվում է առանց Արցախի մասնակցության: Պետք է վերականգնվի իրավունքները, և մենք ևս մասնակից դառնանք բանակցություններին: Լուծել մի խնդիր, որին հենց այդ ժողովուրդը մասնակից չէ, դա նորմալ չէ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: