ԵՊՀ Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանը` տարկետման վերացման օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց այսօր կրկին շարունակվում է: Նրանք արդեն 4-րդ օրն է, որ դասադուլ են անում: Ոուսանողները այսօր հանդիպեցին ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:

«Գործող օրենքի համաձայն՝ բոլորը ծառայում են, ես անուն առ անուն չգիտեմ, թե ովքեր չեն ծառայում, բայց տեսականորեն կարող են չծառայել 140 հոգին, եթե այդ 140 հոգին արական սեռի, զորակոչի տարիք առողջ երիտասարդներ են, եթե 140-ն էլ ժամանակին, սահմանված կարգով պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունը, եթե 140 աշխատում են ըստ մասնագիտության: Հիմա ինչո՞ւ են 140 վրա կենտրոնացել՝ ասում են, որ դրանից օգտվում են պարտադիր զինծառայությունից խուսափողներ: Ես սա չեմ վիճարկում, համոզված եմ՝ կան դեպքեր, որ այդպես է»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեկանը:




Լրահոս