Ինչու է Շիրակի համալսարանի պռոռեկտորն ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներին՝ դրանք որակելով սկանդալ: Նա, մասնավորապես, գրել է.

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին եւ վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին: Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք… Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները եւ ապօրինությունները… Պարկեշտ եւ ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»:

Այս հրապարակմանը ի պատասխան նախկին պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հայտնել է.

«Տեղեկացնում եմ, որ իմ աշխատանքից ազատվելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:  Պրոռեկտորի պաշտոնից ազատվելու որոշումը կայացրել եմ ես, այդ մասին դեռևս ուսումնական տարեսկզբին բազմիցս խնդրել եմ ռեկտորին: Ցանկանում եմ առավել շատ ժամանակ տրամադրել գիտական գործունեությանը, մասնակցել միջազգային ծրագրերի: Իսկ ֆակուլտետի դեկանի պաշտոնին համաձայնվել եմ, քանի որ վերջինս համեմատաբար թեթև ծանրաբեռնված աշխատանք է: Բացի այդ հնարավորություն կունենամ ուսանողների հետ ծավալել գիտամանկավարժական աշխատանք»:




Լրահոս