Ռոստովի մարզում 21 տոննա հայկական լոլիկ է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը. հաղորդում է Gazeta.ru-ն:

Հայաստանից ներմուծված մթերքն ուղարկվել է հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ լոլիկում առկա է վտանգավոր կարանտինային վնասատու՝ հարավամերիկյան լոլիկի ցեց:

Սեփականատիրոջ որոշմամբ՝  21 տոննա լոլիկը ոչնչացվել է:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար:




Լրահոս