
Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանցից բացի՝ թոշակառուների հաշվին գումար են աշխատում նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժանետա Հովհաննիսյանը 2016 թվականի ապրիլ ամսվանից եղել է «Հայփոստ» ՓԲԸ «Գավառ 01» բաժանմունքի փոստատարի պատասխանատուն: Վերջինիս լիազորությունների մեջ է եղել այն, որ նա պետք է պատշաճ կերպով կազմակերպեր իրականացնելու տեղամասային տարածքների սպասարակում, բայց դատելով իրավապահների բացահայտումից՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին յուրացրել է Զ. Մոսինյանին հատկացված կենսաթոշակային գումարը՝ կատարելով կեղծ ստորագրություն:
Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 179-րդ երկրորդ մասի առաջին կետի` յուրացում, եւ 325-ի առաջին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: