Երեկ հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հանդիպման թեման եղել է Ժիրայր Սէֆիլյանի կոչով ստեղծված խմբին մաս կազմելը: Ինչպես հայտնի է՝ այդ խումբը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, հռչակագիր ընդունել, սակայն այդ ամբողջ գործընթացներին Հովհաննիսյանը չի մասնակցել երկրում չլինելու պատճառով:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները շատ հարցերում նույնն են եղել, սակայն դժվարացավ ասել՝ ի վերջո, Հովհաննիսյանը մաս կկազմի՞ ընդունված հռչակագրին, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ակտիվորեն մասնակցում է շարժման նիստերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ հակված չէ հենց իր դեմքով մասնակցել այդ նիստերին: