ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Պաշտպանության հանձնաժողովի նիստը տապալվեց. ներկա էին երեք պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում Ժամը 18:00-ին պետք է մեկնարկեր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստը: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը,այդ ժամին հանձնաժողովի անդամներից ներկա էին միայնԱլիկ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Սասուն Միքայելյանը:Սակայն պատգամավորների քանակը բավարար չէ , որպեսզի նիստը սկսվի, քանի որ այդ դեպքում քվորում չի կարող լինել:

Հավելենք, որ նիստերի սրահում է նաև  Պն փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Պատգամավորներից ներկա են նաև Կարինե Աճեմյանն ու Արտակ Զեյնալյանը, ովքեր սակայն տվյալ հանձնաժողովի անդամ չեն:

Նշենք, որ ավելի ուշ արդեն պատգամավորները հեռացան, նիստը չկայացավ:




Լրահոս