
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ հարյուրավոր ուսանողներ փողոցում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն իր երիտհանրապետականների հետ վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։
Երիտասարդության տոնի առիթով Ավագյանը փարթիներ է կազմակերպում, երեկ էլ մեծ շուքով կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներ, պարգեւատրել է ոմանց։ Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանող մի աղջիկ, օրինակ, կմեկնի Մոնտենեգրո»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում